logo-icon

Back to Resources

Transitions: Taking Care of Your Child with Intellectual/Developmental Disabilities Brochure – Armenian (2018)

Download The Resource Here

T R A N S I T I O N S

Մտավոր/զարգացման հաշմանդամություն ունեցող Ձեր մեծահասակ երեխայի խնամքը
Համառոտ ուղեցույց առողջական խնամքի արտոնությունների, իրավական հնարավորությունների և օգտակար ծառայությունների մասին, որոնցից կարող են օգտվել այն ծնողները, ովքեր մտավոր/զարգացման
հաշմանդամություն ունեցող մեծահասակ երեխա են խնամում
բրև մտավոր/զարգացման հաշմանդամություն (intellectual/developmental disability, I/DD) ունեցող անձի ծնող, Դուք տարիներ շարունակ խնամք,
սեր ու օժանդակություն եք տրամադրել Ձեր երեխային։ Տարիքի հետ, երկուսդ էլ նոր մարտահրավերների ու խնդիրների եք հանդիպում։ Ձեր մեծահասակ երեխայի փոփոխվող կարիքներն ակնկալելն ու ապագային նախապատրաստվելը կդյուրացնի բոլոր ներգրաված կողմերի խնդիրը։ Bet
Tzedek-ի Transitions (Անցումներ) ծրագիրը ճանաչում է այդ բարդ կարիքներն ու առաջին անգամ մեկտեղ է բերում մասնագետներին, ծնողներին ու պետական գործակալություններին՝ ստեղծելու խնամքի համակարգված մի շրջանակ, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել թե՛ տարիքային առաջխաղացման, և թե՛ հաշմանդամության խնդիրները։ Այս գրքույկը Ձեզ ընդհանուր պատկերացում կտա առկա ծառայությունների ու ռեսուրսների մասին։

Առողջական խնամքի ծրագրեր

MEDI-CAL. Կալիֆորնիայի բժշկական ապահովագրության ծրագիր (այլ նահանգներում կոչվում է Medicaid), որն օգնում է ցածր եկամուտ ունեցող անհատներին, ընտանիքներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց։ Այն վճարում է հոսպիտալացման, բժշկական այցերի, բժշկական սարքավորման/նյութերի և դեղատոմսային դեղորայքի, ինչպես նաև թերապևտիկ ծառայությունների համար, օրինակ՝ խոսքային թերապիա, աշխատանքային թերապիա և ֆիզիոթերապիա։ Իրավունակության նպատակներով, հաշմանդամություն ունեցող մեծահասակ անձի ցանկացած եկամուտ կարող է նկատի առնվել ընտանիքի մնացած անդամների եկամտից առանձին։
MEDICARE. Դաշնային բժշկական ապահովագրության ծրագիր 65 տարեկանից ավելի ավագ անձանց, կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Medicare-ը վճարում է հոսպիտալացման, բժշկական այցերի, բժշկական սարքավորման/նյութերի և դեղատոմսային որոշ դեղորայքի համար։ Ոմանք, ովքեր կարող են ունենալ թե՛ Medi-Cal-ի, և թե՛ Medicare-ի որակավորում, երբեմն կոչվում են «Կրկնակի իրավունակություն ունեցող»։

Ֆինանսական օժանդակություն

ՏՆԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (IN-HOME SUPPORTIVE SERVICES, IHSS)․ Կալիֆորնիայի տնային խնամքի ծրագիրն է ցածր եկամուտ ունեցող այն անձանց համար, ովքեր կուրություն կամ հաշմանդամություն ունեն, կամ 65- ց ավելի բարձր տարիքի են։ Ծրագիրը կառավարվում է Լոս Անջելես քաունթիի Սոցիալական ծառայությունների վարչության կողմից։ IHSS-ը վճարում է ամենօրյա տնային խնամքի ծառայությունների, օրինակ՝ լոգանքի, զուգարանի, անձնական հիգիենայի, գնումների, կամ կերակուր պատրաստելու համար, այն անձանց, ովքեր սեփական կարիքներն ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ։ Տրամադրվող ժամաքանակը ելնում է ծառայությունների օգտատիրոջ կարիքի աստիճանից, ենթակա է առավելագույն ժամաքանակի սահմանափակման, և կարող է օգտագործվել՝ ընտանիքին անդամի կողմից տրամադրվող ծառայությունների վճարման համար։
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ (ՌԵՍՓԻԹԱՅԻՆ) ԽՆԱՄՔ․ Ծրագրեր,
որոնք վճարում են երրորդ անձանց կողմից խնամքի ծառայությունների համար, որպեսզի ընտանիքի անդամները փոքր-ինչ ընդմիջում վերցնեն։ Կարճաժամկետ վերականգնողական (ռեսփիթային) խնամքը հաճախ վճարվում է Տարածաշրջանային կենտրոնի կողմից, եթե մեծահասակ երեխան ունի այդ ծառայության իրավունակություն և որակավորում։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ/SSI․ Դաշնային ծրագրեր, որոնք ամսական վճարումներ են հատկացնում 62 տարեկան դարձած թոշակառուներին, ինչպես նաև ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներին ու մեծահասակներին։ Հաշմանդամություն ունեցող Ձեր մեծահասակ երեխային որակավորելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, որոնք ցույց կտան, որ խնդրո առարկա առողջական վիճակը հանգեցնում է ցանկացած կարգի աշխատանք կատարելու անկարողության, և որ այն տևել է, կամ ակնկալվում է, որ կարող է տևել առնվազն մեկ տարի։ Մասնակի հաշմանդամության կամ կարճաժամկետ հաշմանդամության համար փոխհատուցելի արտոնություն չի նախատեսված։
Զանգահարե՛ք (անվճար) 800-772-1213, երկուշաբթի-ուրբաթ, ժ․ 07։00-19։00, կամ այցելե՛ք www.ssa.gov/disability/disability_starter_kits_adult_eng.htm։

Իրավական խնդիրներ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ․ Երբ Ձեր երեխայի 18 տարեկանը լրանա, նա կդառնա մեծահասակ ու կունենա սեփական որոշումներ կայացնելու իրավական իրավունք։ Եթե նա որոշում կայացնելու կարողություն չունի, ապա կարող եք դիմել Ժառանգության գործերով դատարան՝ Սահմանափակ խնամակալության հաստատման խնդրանքով։ Սա Ձեզ (խնամակալին) իրավասություն կտա անձնական ու ֆինանսական որոշումներ կայացնել Ձեր մեծահասակ երեխայի (խնամյալի) համար, ընդ որում հետևյալի մասին․

  1. Որտե՞ղպետք է նա բնակվի (բացառությամբ փակ հաստատությունների)
  2. Խորհրդապահականգրառումներից ու փաստաթղթերից օգտվելու իրավասությունը
  3. Իրավականպայմանագրային հարաբերություն ստեղծելու իրավունքը
  4. Բժշկականորոշումներին համաձայնություն տալը (բացառությամբ ստերջացման)
  5. Կրթականկամ աշխատանքային կատարելագործումն ու վերապատրաստումը
  6. Համապատասխանհանրային ու սեռական կապերը սահմանելը
  7. Ամուսնությանորոշմանը համաձայնություն տալը

Դատարանի կողմից այս իրավասությունները ստանալու դիմաց, խնամակալը պատասխանատու է ապահովել այն բուժումները, ծառայություններն ու հնարավորությունները, որոնք կօգնեն խնամյալին՝ հասնել առավելագույն անկախության։Եթե ցանկանում եք հավելյալ տեղեկատվություն ստանալ 18 տարեկանից ավագ Ձեր մեծահասակ երեխայի նկատմամբ սահմանափակ խնամակալություն ձևակերպելու վերաբերյալ, ապա այցելե՛ք www.bettzedek. org/services/guardianships-and-conservatorships, կամ զանգահարե՛ք Bet Tzedek՝ 323-939-0506։
ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ․ Բարձր գործունակության, մեծահասակ, զարգացման հաշմանդամություն ունեցող անձը կարող է սեփական ընտրությամբ իր ծնողներին, կամ այլ հարազատների լիազորել խոսել իր անունից բժշկական մատակարարների հետ։ Լիազորագրում կարող են նաև նշվել առողջական խնամքի կոնկրետ ցուցումներ։
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՎԱԿԱՆ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ․ Նման է վերը նշվածին, սակայն վերաբերում է իրավական ու ֆինանսական որոշումներին, օրինակ՝ հաշվեգրերի վճարում, կամ պայմանագրերի ստորագրում։
ՎՃԱՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ․ Անձ, ով մեկ այլ անձի օգնում է կառավարել SSI-ը կամ սոցիալական ապահովագրության վճարման չեքերը։ Վճարվող կողմի ներկայացուցիչը կարող է լինել ընտանիքի անդամ, ոչ-շահութաբեր կազմակերպություն, ընկեր, կամ Տարածաշրջանային կենտրոնի սպասարկման համակարգողը։

Աջակցություն, զբաղվածություն և կեցություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ/ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ․ Եթե Ձեր I/DD ունեցող  եծահասակ երեխան գրանցված է Տարածաշրջանային կենտրոնում, ապա անհրաժեշտ է կանոնավոր կերպով խոսել Ձեզ կցված Սպասարկման համակարգողի հետ ու մասնակցել տարեկան IPP-ի գործընթացին (Անհատական պլանավորում)։ Ձեր մեծահասակ երեխան պետք է մասնակցի այդ հանդիպումներին։ .
Եթե Ձեր I/DD ունեցող մեծահասակ երեխան երբեք Տարածաշրջանային կենտրոնում գրանցված չի եղել, կամ նրան մերժվել է ծառայությունների տրամադրումը, ապա խնդրում ենք դիմել Disability Rights California (անվճար)՝ 800-776-5746 (ձայնային) կամ 800-719-5798 (լսողության բարդություն ունեցող անձանց համար), կամ այցելել www.disabilityrightsca.org։

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Կալիֆորնիայի վերականգնողական ծառայությունների վարչությունը (California Department of Rehabilitation) ծառայություններ և քարոզչություն է իրականացնում հօգուտ նվազ ծանր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, անկախ կենսակերպի և հավասարության։ Լոս Անջելես քաունթիում կարող եք այցելել յոթ գրասենյակից որևէ մեկը․ www.rehab.cahwnet.gov/dor-locations/code/county.asp?county=Los-Angeles, կամ զանգահարել (անվճար) 800-952-5544 (ձայնային), 866-712-1085 (լսողության բարդություն ունեցող անձանց համար)։

ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ,

Կալիֆորնիայի Զարգացման հաշմանդամության հարցերով վարչությունն առաջարկում է Աշխատանքային ծառայությունների ծրագիրը (Work Services Program), որը զբաղվածության և համայնքային ինտեգրացման հնարավորություններ է տալիս Զբաղվածության օժանդակ ծրագրերի (Supported Employment Programs, SEP) և Աշխատանքային գործունեության ծրագրերի (Work Activity Programs, WAP) միջոցով։ Այս ծրագրերը հասանելի
են միայն այն անձանց, ովքեր Տարածաշրջանային կենտրոնի հաճախորդ են։ Հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.dds.ca.gov/ConsumerCorner/ EmployFamResources.cfm, կամ զանգահարե՛ք 916-654-1690 (ձայնային), կամ 916-654-2054 (լսողության բարդություն ունեցող անձանց համար)։

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ․

Best Buddies CA: www.bestbuddiescalifornia.org
The ARC: www.arcselac.org/employment_services.html Easter Seals: www.southerncal.easterseals.com Goodwill Industries: www.goodwillsocal.org
TASC (Adult Skills Center): www.taschq.com
Tierra del Sol Foundation: www.tierradelsol.org, կամ (818) 352-1419

ԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Զարգացման հաշմանդամություն ունեցող մեծահասակ անձինք կեցության մի շարք հնարավորություններ ունեն, ընդ որում․

  1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հաճախ  ոչվումեն «խմբային տներ»), որոնք Կալիֆորնիայի նահանգի կողմից արտոնագրված են։ Այս հաստատությունները (3-ից 6 անձ,ըստ խնամքի մակարդակի) շուրջօրյա ոչ-բժշկական խնամք են տրամադրում երեխաներին ու մեծահասակներին, ովքեր անվտանգության կամ առօրյա գործողությունների բերումով անհատական սպասարկման, վերահսկողության և/կամ օգնության կարիք ունեն։ Խնամքի չորս մակարդակ կա՝ ըստ անձի կարիքների։ www.dds.ca.gov/LivingArrang/CCF.cfm
  2. ԱՆԿԱԽ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ վերահսկվում նտարածաշրջանային կենտրոնների կողմից, և տրամադրում կամ համակարգում են անհատների օժանդակ սպասարկումն անկախ կեցության պայմաններում։ Դրանց խնդիրն է՝մեծահասակներին սովորեցնել հոգալ սեփական կարիքները, իսկ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց անհատական կարիքները հոգալու համար կարող են օգնականներ վարձվել։ www.supportedliving.com/index.html
  3. ԸՆՏԱՆԵԿԱՆԿԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (FAMILY HOME AGENCIES, FHA) նորամուծություն են։ Դրանք զարգացման հաշմանդամություն ունեցող անձանց կապում են հյուրընկալ ընտանիքների հետ՝ ձևավորելով ինքնորոշման ու փոխադարձ կախվածություն բարենպաստ միջավայր։ Սրանք ընտանեկան օջախներ են զարգացման հաշմանդամություն ունեցող մեկ կամ երկու մեծահասակի համար, ովքեր ապրում են իրենց ընտանեկան օջախից դուրս,մեկ այլ ընտանիքում։ հավելյալ տեղեկատվության համար դիմե՛ք Ձեր տեղական Տարածաշրջանային կենտրոնին։
  4. ՕԺԱՆԴԱԿԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ նախատեսված է այն տարեց անձանց համար, ովքեր որոշ օժանդակության կարիք ունեն իրենց առօրյա գործողությունները կատարելիս, օրինակ՝ հագնվելիս ու լոգանք ընդունելիս, սակայն նաև ցանկանում են հնարավորինս անկախ կյանք վարել։ Օժանդակ կեցությունը հարմար է այն անձի համար, ով տանը կամ անկախ կեցության պայմաններում ապրելու համար չափազանց տկար է, սակայն մասնագիտացված բուժակային խնամքի կարիք չունի։ Միայն 59 տարեկանից ավագ մեծահասակների համար․ calregistry.com/index.htm

Transitions (Անցումներ) ծրագիրը Bet Tzedek Legal Services-ի նախաձեռնություններից է, և նպատակ ունի լուծումներ ու համակարգված, ամբողջական խնամք մշակել 30 տարեկանից ավագ, մտավոր/զարգացման հաշմանդամություն ունեցող մեծահասակների ու նրանց ընտանիքի անդամ հանդիսացող, իրենց տարիքն առնող խնամակալների համար։

Նախնական ֆինանսավորումը՝

Հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք․

www.bettzedek.org

Download The Resource Here